կարևոր
796 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-07 20:52

«Մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել»․ հանրահավաք ՝ ընդդեմ պարտադիր պատվաստումների

«Մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել»․ հանրահավաք ՝ ընդդեմ պարտադիր պատվաստումների

Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշելու պատվաստվի, թե՝ ոչ։ Այս մասին «Պարտադիր պատվաստումների» թեմայով հանրահավաքի ընթացքում ասաց  «Ազատ Կամք» նախաձեռնության ներկայացուցիչ ,ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը։

Նրա համոզմամբ՝ մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել։

«Սա սահմանադրությամբ ամրագրված կարևոր երաշխիք է։ Ինչո՞ւ եմ այս փաստարկը բերում։ Տեսեք, բժիշկները, վկայում են, որ պատվաստանյութը մասսայական կիրառելու համար պետք է անցնի կլինիկական փորձարկումներ։ Այդ փորձարկումների համար, առնվազն, մի կարևոր բաղադրիչ է պետք՝ ժամանակ։ Այն սկզբում կենդանիների վրա է փորձարկվում, հետո՝ մարդկանց փոքր խմբի, հետո՝ մեծ, որից հետո՝ մասսայական։

Պնդում են նաև, որ առնվազն հինգ տարի է անհրաժեշտ, որպեսզի հասկանան, թե պատվաստանյութն ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել։ Այս իրավիճակից ելնելով , պատկերացնում ենք ՝ վիրուսը երկու տարեկան է, իսկ պատվաստանյութը՝ մեկ։ Պարզ է չէ, որ ժամանակ չի անցել, ստացվում է, որ մենք ենք դառնում փորձադաշտի օբյեկտ»,- իր ելույթում ընդգծեց Զոհրաբյանը։

Նրա կարծիքով ՝ սահմանադրությունը պաշտպանում է քաղաքացիներին՝ պատվաստվելու պարտադիր  փորձից։

Բացի այդ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը նշեց, որ Առողջապահության նախարարը «օրենքով լուծման ենթակա» դաշտ է մտել։

«Սահմանադրության մեջ կա ձևակերպում ՝ «ֆիզիկական անձեռնմխելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով», այն էլ միայն սահմանադրության մեջ նշված սահմանափակումներով։ Ստացվում է, որ Առողջապահության նախարարը սահմանափակել է մեր ֆիզիկական անձեռնմխելիությունը։

Մեր առջև դրել է երկու պայման՝ կամ պատվաստվում եք, կամ ՊՇՌ հետազոտություն եք անցնում։ Ստացվում է, որ նախարարը մեզ ստիպում է, այլ տարբերակ չթողնելով»,- ասաց նա։