կարևոր
349 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-07 20:09

Ավտովթար Արագածոտնի մարզում ․15 տոննա բանանով բարձված վրացական «Scania»-ն կողաշրջվել է

Ավտովթար Արագածոտնի մարզում ․15 տոննա բանանով բարձված վրացական «Scania»-ն կողաշրջվել է

Shamshyan.com-ը հայտնում է՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: