կարևոր
520 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-07 19:08

Հայ դաշնակահարը միջազգային մրցույթում հաղթող է դարձել

Հայ դաշնակահարը միջազգային մրցույթում հաղթող է դարձել

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Սեպտեմբերի 20-30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը փայլուն ելույթով է հանդես եկել։

Առաջին մրցանակից բացի նրան շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում է 4 տարվա կրթաթոշակ՝ (տարեկան 19.000 ԱՄՆ դոլար) Հարավային Թենեսսի համալսարանում սովորելու նպատակով։

Մրցույթին մասնակցել են 260 պատանի և երիտասարդ դաշնակահար՝ 33 երկրից։