կարևոր
2050 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-07 23:08

Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Հայաստանցի 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հաջող է հանդես գալիս Նորվեգիայի մայրաքաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում:

Մեր ըմբիշը քառորդ եզրափակչում միավորների 5:0 տարբերությամբ առավելության հասավ լիտվացի Քրիստուպաս Սլեյվայի նկատմամբ եւ մտավ կիսաեզրափակիչ:

Այստեղ Մալխաս Ամոյանի մրցակիցը իրանցի Մոհամմադ Ռեզա Մոխթարին է:

 Ամոյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համարա կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 8-ին: