կարևոր
1351 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-07 18:07

Քուիրինալե պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի հրաժեշտի հանդիպումը

Քուիրինալե պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի հրաժեշտի հանդիպումը

Պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ։

Նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ երկու երկիրն էլ ունեն ընդհանուր շատ հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ և երկկողմ բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն:

Զրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի պաշտոնական արարողությունը: