կարևոր
394 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-07 17:35

Փաշինյանին չեն գոհացնում պատվաստման թվերը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նիկոլ Փաշինյանին բարկացել է առողջապահության նախարարի այն հայտարարությունը, որ դեռ կան մարդիկ, որոնք պատվաստման հետ կապված քաղաքացիներին չարամտորեն շփոթության մեջ են գցում:  

Եթե անհրաժեշտ է՝ պետք է նույնիսկ օրենքներ ընդունել, որպեսզի գործընթացն առաջ գնա: Հայտարարել է Փաշինյանն ու հավելել՝ հակաքարոզչության հետեւում, հստակ քաղաքական նպատակ կա: Նրա խոսքով՝ շատերը ցանակնում են ցույց տալ, որ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել:

Փաշինյանը իրավապահ մարմիններին էլ հրահանգել է՝ զբաղվել կեղծ պատվաստումների մասին ահազանգերով, ինչպես նաեւ կառավարության անդամներին արգելել՝ այսուհետ իրեն զեկուցել պատվաստման գործընթացում առկա խդիրների մասին:

Նախարարը թեեւ վարչապետի դժգոհությունը տեղին է համարում, բայց միեւնույն ժամանակ նշում է՝ ինքը պատվաստման գործընթացը ձախողված չի համարում: