կարևոր
427 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-07 16:47

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի հետ

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ:

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմ այցի ժամանակ հանդիպում է ունեցել Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ, որը նույնպես հրավիրված էր մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպել էր Ֆրանցիսկոս Պապի հետ: