կարևոր
2032 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-07 16:30

Կառավարության շենքի դիմացից բերման էին ենթարկում Շուշին ու Շուշվա պատմությունը դավաճաններից պաշտպանող ցուցարար դաշնակցական ուսանողներին. Գեղամ Մանուկյան

Կառավարության շենքի դիմացից բերման էին ենթարկում Շուշին ու Շուշվա պատմությունը դավաճաններից պաշտպանող ցուցարար դաշնակցական ուսանողներին. Գեղամ Մանուկյան

Նիկոլապետության զավեշտը սահմաններ չի ճանաչում։ Այս մասին գրել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մնուկյանը:

«Մինչ նա կառավարության նիստում էր բոլորին բռնելու կոչ անում, իրեն ծառայող ոստիկաններն էին կառավարության շենքի դիմացից բերման ենթարկում Շուշին ու Շուշվա պատմությունը դավաճաններից պաշտպանող ցուցարար դաշնակցական ուսանողներին։

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ԿՎ ատենապետ Տարոն Ղազարյանին Արաբկիրի քաղմաս բերման են ենթարկել բարձրախոս ունենալու համար։ Կենտրոնի ոստիկանատանն եմ, ուր բերման են ենթարկել ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանին։ Այստեղ ոստիկանական մեկ այլ զավեշտ է, ցանկանում են քրգործ հարուցել, իբր Գոռը հայհոյել է։ Իսկ նա Կառավարության շենքի դիմաց ասել է հողատու, դավաճան բառերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարության շենքի առջև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները ակցիա էին իրականացնում

«Մենք կառավարության գլխավոր մասնաշենքի առջև ենք` հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»,-նշել են ակցիայի մասնակիցները:

Հատկանշական է, որ կարմիրբերետավորները հենց լրագրողներին հարցազրույց տալու պահին բերման ենթարկեցին ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանին՝ թույլ չտալով ավարտել խոսքը: