կարևոր
694 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-07 14:25

Փաշինյանի կատարած հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները․ Արամ Վարդևանյան

Փաշինյանի կատարած հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները․ Արամ Վարդևանյան

Քիչ առաջ դիտեցի Կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Տեղեկացնեմ` չկա եվրոպական երկիր որտեղ պատվաստումը լինի հարկադիր, ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է, տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ:

Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի: Ոչ ոք, լինի կառավարություն կամ այլ մարմին չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա ինչ-որ հրամանով: Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից, ի դեպ պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ»: