կարևոր
607 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-07 13:04

Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ

Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Արտակարգ և Լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին: Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ: 

Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները:

Խորին ցավակցություններս եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին, բոլոր այն մարդկանց, ովքեր պատիվ են ունեցել աշխատելու այդ հայրենանվեր և արհեստավարժ մարդու հետ»: