կարևոր
580 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-07 12:50

Չենք կատարելու Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Չենք կատարելու Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր` 15։00-ին Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև իրենց կողմից նախատեսված ակցիայի հարցով նրանց հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։

«Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։

Ժամը 15։00-ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»։