կարևոր
1861 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-07 10:54

Շուտով տարածաշրջանի տարանցիկ ուղիների քարտեզն ամբողջությամբ կփոխվի. Ղասեմի

Շուտով տարածաշրջանի տարանցիկ ուղիների քարտեզն ամբողջությամբ կփոխվի. Ղասեմի

Իրանի համար ոչ մի ճանապարհ փակված չի մնա: Իրանական կողմի այս ուղերձի հասցեատերը նորից Ադրբեջանի իշխանություններն են:

Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին Twitter-ում տեղեկացրել է, որ Նորդուզ սահմանային անցակետից Հայաստան ու Կովկասի միջանցքի խնդիրը կլուծվի, եւ շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ ուղիների քարտեզն ամբողջությամբ կփոխվի:

«Նրանք, որոնք դավեր էին նյութում այս առումով, պետք է իմանան, որ մեզ համար ոչ մի ճանապարհ փակված չի մնա, բայց այս ամենի հետեւում կոտրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի»,-գրել է Ղասեմին: