կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-07 09:15

Այսօր հոկտեմբերի 7-ն է. 1996 թ. այս օրը եթեր հեռարձակվեց Fox News Channel նորությունների ամերիկյան հեռուստաալիքը

Այսօր հոկտեմբերի 7-ն է. 1996 թ. այս օրը եթեր հեռարձակվեց Fox News Channel նորությունների ամերիկյան հեռուստաալիքը

Հոկտեմբերի 7-ը, տարվա 280-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 85 օր։

  • 1571 թ. - Հոնիական ծովում տեղ ունեցավ Լեպանտոյի ծովամարտը, Սրբազան լիգան հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։
  • 1849 թ. - մահացել է Էդգար Ալան Պոն, ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր, համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը (ծն. 1809 թ.)։
  • 1937 թ. - ծնվել է Ռաֆիկ Խաչատրյանը, հայ նշանավոր քանդակագործ (մահ. 1993 թ.)։
  • 1937 թ. - մահացել է Գևորգ Ասատուրը, հայ բանասեր, մանկավարժ, թարգմանիչ (ծն. 1868 թ.)։
  • 1944 թ. - մահացել է Միքայել Մանվելյանը, հայ արձակագիր, դերասան (ծն. 1877 թ.)։
  • 1949 թ. - ստեղծվեց Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը։
  • 1952 թ. - ծնվել է Վլադիմիր Պուտինը, ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահը։
  • 1967 թ. - ծնվել է Թոնի Բրեքսթոնը, ամերիկացի երգչուհի։
  • 1996 թ. - եթեր հեռարձակվեց Fox News Channel նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։
  • 2001 թ. - ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Աֆղանստանում։