կարևոր
772 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 22:53

Մեքենան կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 30-ամյա Ջիվան Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Մելիք-Ճարճակիս գյուղերի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ջիվան Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: