կարևոր
373 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-06 21:48

Պատերազմի 10-րդ օրը․ հայրենիքի կորուստ՝ տապալված գործողությունների հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

 Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփվեց ինչպես միշտ առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պատերազմի 10-րդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Նիկոլ Փաշինյանն իր էջում գրում էր, որ Արցախում է եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկում են հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը:

Նիկոլ Փաշինյանի տարածած տեսանյութում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր, ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Արցախի ՊԲ հրամնաատար Ջալալ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ուրիշներ:

Փաշինյանի ստատուսի եւ տեսանյութի հրապարակումից հետո նրա տիկինը` Աննա Հակոբյանն է այլ տեսանյութ հրապարակել Ստեփանակերտից: Աննա Հակոբյանի տեսանյութում Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանն է, Արարատ Միրզոյանի օգնական, ծառայությունից տարկետում ստացած Վահան Կոստանյանը՝ զնվորական համազգեստով: 

Թե ինչ հաղթանակի մասին էր արձանագրում Աննա Հակոբյանը, պարզ դարձավ 2021 թվականի մարտի 23-ին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսի ժամանակ: Նա հայտարարեց, որ Արցախում եղած Նիկոլ Փաշինյանի բանավոր հաստատմամբ գործի է դրվել ռազմական մի գործողություն Լելե Թեփե բարձունքը ետ բերելու ուղղությամբ, որն ունեցել է ակնհայտ քաղաքական շարժառիթներ եւ իշխանության քարոզչական խաղի համար է արվել:

Տապալված այս գործողությունից հետո՝ հոկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը պաշտոնազրկում է ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանին, սակայն նրան պահում է Արցախում, Արայիկ Հարությունյանի կողքին: Կրկին հայտարարում է դավաճանության դեպքի մասին: 

Մանրամասները՝ տեսանյութում։