Կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը։ Այս մասին տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանատունը։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, մեր ավագ գործընկեր և ուսուցիչ, պայծառ մարդ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Վիգեն Չիտեչյանը 1997-2009թթ. ղեկավարել է Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Չիտեչյանը 1990-1991թթ. զբաղեցրել է ՀՀ արդյունաբերության փոխնախարարի, 1991-1993թթ. ՀՀ պետնախարարի, 1993-1995թթ. ՀՀ փոխվարչապետի պաշտոնները:
1995-1997թթ. եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 1997-2009/2010թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում, եղել Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարը:
1997-2004թթ. Չիտեչյանը ղեկավարել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունը, 2009-2018թթ․կրկին եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2011-2018թթ․Մոնակոյում, Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2012-2013թթ․` Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։