կարևոր
3280 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-06 21:15

Ի՞նչ պատիժ է ձեզ սպասվում և ինչո՞ւ է ուշանում այդ պատիժը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

Ի՞նչ պատիժ է ձեզ սպասվում և ինչո՞ւ է ուշանում այդ պատիժը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

Հայրենիքի մասին Նիկոլ Փաշինյանի տված բանաձեւից, սահմանումից եւ Շուշիի մասին արված հայտարարություններից հետո դժվար է կոնկրետ հարցը ձեւակերպել, այդուհանդերձ, կենտրորանալով թիվ մեկ մեղավորի եւ թիվ մեկ պատասխանատուի մասին արված հայտարարությունների վրա, ինձ համար գոնե նորություն էր, որ հայտարարեցիք, որ ոչ միայն թիվ մեկ պատասխանատուն եք, այլև՝ թիվ մեկ մեղավորը, այդ դեպքում՝ ի՞նչ պատիժ է Ձեզ սպասվում և ինչու՞ է ուշանում այն։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Դուք Ալիևի հետ մինչև պատերազմը հանդիպել եք ութ անգամ և բոլոր հանդիպումներից հետո, այդ թվում՝ 2018թ․ հոկտեմբերի 1-ին Դուշանբեի հայտնի վերելակում ունեցած հանդիպումից հետո բացառապես դրական մեսիջներ եք տվել հասարակությանը։ 2019թ․ ապրիլի 8-ին ազդարարել եք՝ բանակցությունները սկսել եք ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ՝ Ձեր սեփական կետից»,- նշեց Խամոյանը՝ հավելելով, որ պատերազմից 4 ամիս առաջ՝ 2020թ մայիսի 6-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել է, որ ինչ-որ պետք է՝ դա էլ բանակցում են, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում են, որ վերջինս տրամադրված է, հարցի լուծում է ուզում։

Խամոյանի դիտարկմամբ ստացվում է առնվազն 2019թ․ ապրիլի 8-ից  չկան նախկինններ, դուք սկսել եք զրո կետից ստանձնելով ամբողջ  պատասխանատվությունը, ու այս ամբողջ ընթացքում մինչ Ադրբեջանը բաց աղբյուրներով անօդաչուներ էր գնում, դուք մեզ վստահեցնում էիք նրա կիրթ եւ կառուցողական լինելու մեջ: Իսկ սեպտեմբերի 27-ին հայտարարում՝ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի: