ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք երբևէ փակ է եղել ՀՀ օդային տարածքը Ադրբեջանի համար։
«Ադրբեջանը վաղ 2000-ականներին միակողմանիորեն փակել է իր օդային տարածքը ՀՀ օդանավերի համար:
ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունն (ՀՀ ՔԱԳՎ) այն ժամանակ համարժեք որոշում է ընդունել:
Եվ 2 երկրների օդային տարածքներն այդ պահից երկկողմանի փակ են եղել միմյանց համար:
Նույնիսկ օդային միջանցքները: Հայաստան-Ադրբեջան ոչ մի օդային միջանցք անգամ չի գործում:
Ու էս իրողությունն ամրագրված է համապատասխան փաստաթղթերով:
Ադրբեջանական օդանավերի կողմից ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար, ինչպես նաև Ադրբեջանի օդային տարածքը` հայկական օդանավերի կողմից, պարտադիր է նախորդ կարգավիճակը փոխող փաստաթուղթ:
Կա՞ այդպիսին, ստորագրվե՞լ է նորը: Եվ եթե այո` ապա ինչպիսի՞ն է նրա բովանդակությունը:
Ինչու՞ է Հայաստանը ընդդիմանում Իրանի շահերին համընկնող, իր շահերին համահունչ իրանական արգելքներին:
Իրանն արգելել է ադրբեջանական օդանավերի մուտքն իր օդային տարածք: Որտեղով անցնում էր Ադրբեջանի և Նախիջևանի միջև օդային հաղորդակցությունը»:
Ճաղարյանն ավելի վաղ իր էջում գրել էր, որ «Ճանապարհների ապաշրջափակման պատրաստակամության հիմնավորում (այդպես է ներկայացնում ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը)» AZAL-ի օդանավերն սկսել են օգտագործել ՀՀ օդային տարածքը:
Որն, ի դեպ, իրենց համար ավելի ձեռնտու է տնտեսական տեսակետից` կրճատում է թռիչքի ժամանակը, ինչն իր հերթին բերում է վառելիքի և այլ ծախսերի կրճատում:
«Փաստորեն «ազգընտրյալ»,
ուսապարկերի հակահիգիենիկ տիրակալն առանց իրեն ձայն տվողների համաձայնության, միանձնյա, նորից Նոյեմբերի 10 է ստորագրել:
Ես չգիտեմ էս անպատիվ, անամոթ, խայտառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ:
Սա փաստորեն էն դեպքն է, երբ ՀՀ շահերի պաշտպանն էս պահին դարձել է Իրանը: Իհարկե, նա ԻՐ շահերն է պաշտպանում, ինչը համընկնում է մեր շահերի հետ:
Ու մեզնից հասնում է միայն խաղարկել ստեղծված իրավիճակն ի շահ մեր երկրի:
Բայց նորից ՈՉ, նիկՕլՎավայեվիչի կառավարությունը շարունակում է նրա իսկ կողմից հաստատագրված «սխալների սիստեմատիկ կիրառման քաղաքականությունը»:
Էս անգամ էլ, ինչպես միշտ, ի շահ թուրքերի:
Եվ ի վնաս Հայաստանի, նույնպես ինչպես միշտ:
Էս անգամ նաև ի վնաս մեր միակ մնացած աջակից Իրանի:
Դավաճանությունն էլ ի՞նչ գույնի է լինում»,-նշել է նա։