կարևոր
1849 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-06 20:25

Ի՞նչ է ձեզ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին

Շատ է հիշատակվում ամենատարբեր պաշտոնյաների, որոնք իրենց պաշտոններից ելնելով՝ պետական գաղտնիքների են տիրապետում, և նրանք չեն կարող որևէ տեղեկատվություն ներկայացնել, քանի դեռ քրեական գործեր հարուցված չեն։ Եվ ճիշտ կլիներ, որ առերևույթ պետական դավաճանության մասին ներկայացված հաղորդմանը միանար նաև կառավարությունը, որպեսզի այս բոլոր հարցերի պատասխանները իմանայինք։

Պաշտոնը ստանձնելուց պաշտոնյաները երդվում են, դուք 2 անգամ երդվել եք։ Պարոն Փաշինյան, երդման մեջ կենտրոնական թեմաներից մեկը ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ապահովվումն է։ Դուք կարո՞ղ եք ամբիոնից ասել, թե ձեզ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենից ի՞նչ է ներկայացնում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս հարցը հնչեցրեց։

Մանրամասները՝ տեսանյութում։