16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ԱԺ հարցուպատասխանի ընթացքում՝ ընթերցելով Իրանում ՀՅԴ կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որով Փաշինյանի հայտարարությունը սեփական անհաջողությունը ՀՅԴ-ի վզին փաթաթելու բարոյազուրկ փորձ է որակվում, հարց հնչեցրեց․
«Ո՞ր մի անուղեղն է Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել, թե Իրանը մեկ կամ երկու հոդվածով, կամ համայնքային կարծիքով կարող է մի ամբողջ արտաքին քաղաքականություն մշակել և առաջին հերթին՝ ուղղակի անպատվելով Իրանի քաղաքական և հոգևոր ղեկավարությանը»։
Մանուկյանին հորդորեցին հարցը գրավոր ուղարկել, սակայն նա պահանջեց արձագանքի իրավունք, որը մերժվեց։
Հավելենք, որ ՀՅԴ Բյուրոն հստակ պատասխան է տվել Փաշինյանի անհիմն արված հայտարարությանը՝ շեշտելով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում։