կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-06 19:27

Իրանը չի հանդուրժի Կովկասում քարտեզի փոփոխություններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Իրանը մտահոգություններ ունի Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ կապված: Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանին անհանգստացնող այդ հարցերը քննարկել է Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ:

Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին Ամիր Աբդոլլահիանը, նորից առանց Ադրբեջանի անունը տալու, հստակ ազդակներ է ուղարկել Բաքվին: 

Այս ասուլիսին եւս Սերգեյ Լավրովը պնդել է, թե տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումից շահելու են բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան: Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարի խոսքից պարզ է դառնում, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ 3 + 3 ձեւաչափի ստեղծման հարցը շարունակում է մնալ արդիական:  

Մինչդեռ արցախյան հակամարտության կարգավորման համար վեցակողմ ձեւաչափով համագործակցելու առաջարկն, ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ արել էր Թուրքիան, որին տարիներ շարունակ այդպես էլ չհաջողվեց դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Մանրամասնում է՝ Անահիտ Իվանյանը։