«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ամբիոնից արձանագրի՝ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում լինել չի կարող։
Պատգամավորի հարցին ի պատասխան Փաշինյանը կրկին մեղադրեց նախկիններին, նշելով, որ բանակցային ամբողջ գործընթացը եղել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ, և իբրև Արցախը դուրս է թողնվել բանակցային սեղանից։
Պատգամավորը մեկ անգամ էլ խնդրեց հստակ արտահայտել Արցախի կարգավիճակի մասին կառավարության դիրքրոշումը, ինչին Փաշինյանը կրկին ոչ միանշանակ պատասխան տվեց:
«Հենց դրա համար ես ասել եմ՝ սկսում ենք զրոյական կետից։ Ասել եմ՝ եկեք պարզաբանենք Մադիրդյան սկզբուքնները ի՞նչ են նշանակում»։
Աննա Գրիգորյանը նաև հետաքրքրվեց տարածաշրջանում ձևավորվող 3+3 ֆորմատի մասին։ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կողմերը դրական են արձագանքել ու բանակցություններ է ընթանում Հայաստանի հետ։
«ՀՀ-ն պետք է նախ հասկանա, թե դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են իրագործվում, ի՞նչ պայմաններով ու սկզբունքներով է գործելու ու այլ մանրամասներ, որպեսզի հստակ դիրքրոշում արտահայտի դրա վերաբերյալ»,-պատասխանեց Փաշինյանը։