կարևոր
703 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 18:57

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի 32-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի 32-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։  Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։