08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Արդեն 48 օր արտաքին գործերի նախարար եք, այս ընթացքում պաշտոնական այցով եղել եք Ռուսաստանում և Իրանում, հանդիպել եք Վրաստանի արտգործնախարարի հետ, հյուրընկալել եք Սլովակիայի, Չեխիայի նախարարներին, ՄԱԿ-ում հանդիպումներ եք ունեցել մի շարք երկրների նախարարների, միջազգային կառույցների ղեկավարների հետ, հեռախոսազրույցներ եք ունեցել։
Բանակցություններում դուք ո՞ր սկզբունքներով եք առաջնորդվում՝ ձեր ղեկավարի՞, թե՞ արտաքին քաղաքականության գերակա հռչակված մոտեցումների։ Ո՞րն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ի՞նչ եք բանակցում ձեր գործընկերների, միջազգային կառույցների ղեկավարների հետ։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցը ՀՀ ԱԳՆ նախարարին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Ես ևս վստահ եմ՝ կառավարության յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է կառավարության ծրագրով, որը հաստատվել է նախ կառավարության նիստում, ապա նաև այս դահլիճում»,-ասաց Արարատ Միրզոյանը։