կարևոր
601 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 18:30

Արդյոք ՀՀ կառավարությունը տեղյա՞կ է ռուսական կողմի մտադրությունների մասին. Արմեն Գևորգյան

Արդյոք ՀՀ կառավարությունը տեղյա՞կ է ռուսական կողմի մտադրությունների մասին. Արմեն Գևորգյան

Երկու օր է՝ շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է ԵԱՏՄ երկրներում արտադրված ալկոհոլային խմիչքների համար ներմուծողներից պահանջել բանկային երաշխիքներ։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Պատգամավորը դիմեց կառավարությունը՝ արդյոք տեղյա՞կ են ռուսական կողմի այս մտադրությունների մասին, ինչքանո՞վ են այս մտադրությունները ստեղծելու նոր խոչընդոտներ Հայաստանի՝ ՌԴ ալկոհոլ ներմուծողների կամ արտահանողների համար, և ինչքանո՞վ է ռուսական կողմի կառավարության այս մտադրությունները տեղավորվում ԵԱՏՄ ազատ առևտրի կանոնների շրջանակներում, քանի որ, այնուամենայնիվ, եթե այս մտադրությունները իրականություն դարձան ես կարծում եմ, որ հայ կոնյակագործները և գինեգործները մեծ ոգևորություն են ապրելու։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ դա նոր թեմա է և օրակարգում քննարկված չի եղել:

«Եղել է մեկ խնդիր, որը վերաբերել է մրգային գինիներին, ՌԴ-ի տեղկանոնակարգի հետ կապված ունեինք խնդիրներ, որոնք ժամանակավոր լուծում են ստացել»։

Պատգամավորը հորդորեց այս ոլորտի հետ կապված հետևողական լինել, որպեսզի իրականություն չդառնան այդ մտադրությունները։