կարևոր
178 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 18:18

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Դիլիջանի թունելի մոտակայքում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան-«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։