կարևոր
472 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-06 18:09

Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի են, ո՛չ ընկալելի. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին

Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի են, ո՛չ ընկալելի. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին

Ուզում էի հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք պատերազմից առաջ եղե՞լ է Շուշիում, և եթե եղել է՝ արդյոք չի տեսել այնտեղ կառուցված շինությունները։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ընթերցեց Լիտվայում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Շուշիի մասին, որ այդքան խոսում են՝ 30 տարվա ընթացքում Շուշիում քանի բնակելի տուն է կառուցվել, ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել, փող չե՞ն ունեցել»:

Նկատելով, որ պատերազմից հետո Շուշիում չվնասված շենք չէր մնացել՝ պատգամավորը հայտնեց, որ այն մարդիկ, որոնք գնացել են Շուշի, ապա տեսել են թանգարաններ, բնակելի շենքեր, Ղազանչեցոց եկեղեցու ճանապարհին եղել են Տեխնոլոգիական, Գյուղատնտեսական համալսարնների շենքերը, արհեստագործական դպրոցը և այլ շինություններ:

Ըստ պատգամավորիր՝ պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր 4 հազար բնակիչ:

«Էն ինչը որ տեսնելու էր, ես բնականաբար տեսել եմ, և այն ինչ ասել եմ՝ որևէ կասկածի տակ դրվել չի կարող»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Աբրահամյանը տարակուսեց, որ եթե Փաշինյանը շրջել է ու տեսել է այդ շինությունները, ապա շատ տարօրինակ է Լիտվայում իր նման բովանդակության հարցուպատասխանը:

«Լիտվայում ասել եք, որ Շուշիում ոչ մի շինարարություն չի եղել, ներդրում չի եղել, այսինքն՝ նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց դահլիճում էլ մոտավորապես համաձայնում եք իմ ներկայացրած իրավիճակի հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց.

«Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի, են ո՛չ ընկալելի»: