կարևոր
466 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 17:57

Ո՞վ է այս ողբերգական ռազմական գործողության հիմնական պատասխանատուն. դուք որպես գերագույն գլխավոր հրամանատար ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ. Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանին

Ո՞վ է այս ողբերգական ռազմական գործողության հիմնական պատասխանատուն. դուք որպես գերագույն գլխավոր հրամանատար ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ. Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանին

Այսօր հոկտեմբերի 6-ն է, և ես իմ հարցը ուզում եմ ուղղել 44-օրյա պատերազմի ընթացքում գերագույն հրամանատարին: Աժ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Ուղիղ մեկ տարի առաջ ռուսաստանյան «ՌԲԿ» հեռուսատալիքին տված հարցազրույցում տեղեկատվություն տվեցիք ջաբրաիլյան կամ Լելեթեփեի գործողության մասին:

Մեջբերում եմ. «Եթե հաշվի առնեն այն տեղեկատվությունը, որը ստացվում է վաղ առավոտից, կարող ենք ասել, որ արցախցի զորահրամանատարների մտահղացումը իրագործվում է, նրանք հարավում մարտավարական քայլեր են իրականացրել, ծուղակի մեջ են գցել ադրբեջանական կորպուսը: Այս պահին իմ տեղեկություններով դրվում է արցախյան հաղթանակի վերջնական հիմքը»:

Բայց իրականում այս նույն  ռազմական գործողության արդյունքում մենք ունեցանք 100-ավոր զոհեր, կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, իսկ ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն:

Հիմա հարց, ըստ ձեզ, ո՞վ է այս ողբերգական ռազմական գործողության հիմնական պատասխանատուն և մեղավորը, դուք որպես գերագույն գլխավոր հրամանատար ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ:

Թե սա էլ՝ «ես մեղավոր չեմ», «ինձ սխալ էին զեկուցել» շարքից է: 

Հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ եղել Ստեփանակերտում, հրավիրել է խորհրդակցություն և լսել է մարդկանց կարծիքները՝ իրադրությունը փոխելու հետ կապված: