17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման խնդիրը այսօր էլ քաղաքական օրակարգի առաջնային հարցն է: ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Հայաստանը ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման: Որպես սահմանների հետ որոշման բազիստ նշում են նախկին սովետական սահմանները:
Նախորդ քառօրյային ես մեջ բերեցի Ադրբեջանի անկախության մասին սահմանադրական ակտի կետերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը ինքը չի ճանաչում նախկին սովետական սահմանները: Կառավարությունը խոստացավ այդ հարցը ուսումնասիրել:
Այժմ ինձ հետաքրքում է ՀՀ կառավարության դիրքորոշումը: Նախորդ քառօրյայի ժամանակ կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ն ստեղծվել է Սովետական Հայաստանի հիմքի վրա: Սակայն կառավարությունը չի նշում, թե որ թվականի սահմաններով են առաջնորդվելու:
Հիմա հարցս, եթե Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է սովետական սահմաններով, արդյոք սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում պահանջե՞լ կամ պահանջելո՞ւ է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել Արցախից:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ասելով, որ նման գործընթացներում կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են: