16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ես բարձրացրել էի պետպատվերով բուժօգնության հետ կապված խնդիրները, նշելով, որ պետբյուջեից չֆինանսավորվելու պատճառով մարդկանց տուն են ուղարկում: Իմ բարձրացրած հարցից հետո կառավորությունը որոշել է լրացուցիչ միջոցներ հատկացնել և ապահովել պետպատվերները: Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Հիմա մեկ այլ խնդրի մասին եմ խոսելու. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կոռոնավարակային համաճարակի դեմ պայքարի նոր քաղաքականությունը, որի համաձայն աշխատանքի ներկայանալիս՝ կամ պետք է պատվաստված լինել, կամ 2 շաբաթը մեկ թեստ հանձնել:
Պատվաստումը այս պահին գիտականորեն հաստատված արդյունավետ միջոց է համարվում աշխարհում և ես դրա դեմ բան չունեմ, բայց եթե աշխարհի փորձն ենք կիրառում, ուրեմն պետք է ամբողջությամբ այն կիրառենք:
Պատվաստման նպատակը մարդու մոտ հակամարմիններ ձևավորելն է, բայց եթե մարդը հակամարմիններ ունի, ինչո՞ւ պետք է պատվաստվի, թեստ հանձնի, հնարավոր չէ վերանայել կառավարության որոշումը»:
Հարցին պատասխանեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ասելով, որ այս պահին չկան փաստարկված գիտական ապացույցներ ունեցող բազա: