կարևոր
562 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 16:48

Լսելով Շուշիի հետ տեղի ունեցածի բացատրությունը՝ իջևանցիները միմյանց հարց են տալիս՝ ի՞նչ է սպասվում Իջևանին

Լսելով Շուշիի հետ տեղի ունեցածի բացատրությունը՝ իջևանցիները միմյանց հարց են տալիս՝ ի՞նչ է սպասվում Իջևանին

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը:

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցը ուղղեց ԿԳՄՍ նախարարին:

«Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ ԿԳՄՍ նախարարաը հանրությանը ներկայացնի, թե ի՞նչ ծավալի և քանի՞ միլիարդի շինարարական աշխատանքներ են իրակացվել Շուշիում 92թ-ի մայիսի 8-ից մինչև 2020թ-ի սեպտեմբերի 27-ը:

Պետք է հանրությունը իմանա թե ի՞նչ և ի՞նչ կարգի ուսումնարաններ, թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ են կառուցվել մեր սիրելի Շուշիում: Միաժամանակ կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչը պետք է արձագանքի իջևանցիներին: Լսելով Շուշիի հետ տեղի ունեցածի բացատրությունը իջևանցիները միմյանց հարց են տալիս, եթե Շուշին, որտեղ այսքան թանգարաններ, ուսումնարններ, շենքեր ու շինություններ են կառուցվել,արժանացավ այս ճակատագրին, ապա ի՞նչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիին համեմատ գրեթե ոչինչ չի կառուցվել»:

Նախարարը պատասխանեց, որ հարցին գրավոր պատասխան կտան: