կարևոր
343 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 16:30

Աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցում է Հայաստանի երեք ծանրորդ

Աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցում է Հայաստանի երեք ծանրորդ

Սաուդյան Արաբիայի Թագավորությունում մեկնարկած ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանից մասնակցելու են 2 տղա եւ 1 աղջիկ:

Ջեդդա քաղաքի մրցահարթակում իրենց կարողությունները կդրսեւորեն 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը, 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը եւ 76 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Մեր ծանրորդներից առաջինն այսօր պայքարը սկսում է Ռաֆիկ Մինասյանը: Ալեքսանդր Լազարյանը մրցահարթակ մտնելու է հոկտեմբերի 9-ին, Էմմա Պողոսյանը՝ հոկտեմբերի 10-ին: