կարևոր
199 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-06 15:43

Ավտովթար Արարատի մարզում. էլեկտրաքարշը գնացքի գծերի վրա հայտնված «06»-ը վերածել է մետաղե ջարդոնի

Ավտովթար Արարատի մարզում. էլեկտրաքարշը գնացքի գծերի վրա հայտնված «06»-ը վերածել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում՝ կանգառի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենայի, ինչից գազի արտահոսք  է սկսվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ Այգավան գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում թիվ 1613 շարժական «ВЛ10-261» էլեկտրաքարշը բախվել է Արամայիս Միքայելյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: