15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
44-օրյա պլանավորված պարտված պատերազմի տրամաբանական շարունակությունը կամ երբ վերարտադրվում է կապիտուլյանտը: Այս մասին գրել է ավիացիոն կառավարման մասնագետ Գևորգ Սայադյանը:
«Ավիացիոն ոլորտին մոտիկ մարդիկ գիտեն, որ յուրաքանչյուր թռիչք կատարելիս, ամենամեծ ծախսը կատարվում է վառելիքի վրա։ Մեկ ժամում ինքնաթիռը ծախսում է 3 տոննա ավիոկեռոսին, որի արժեքը կազմում է մոտավորապես 2500$, գումարած թռիչք և վայրէջքի վրա ծախսվող վառելիքի գինը, կստանանք,որ 1 ժամանոց թռիչք կատարելիս “Azerbaijan Airlines” ընկերությունը՝վառելիքի վրա ծախսում է 4000$-ի վառելիք։
Նախկինում, երբ «նախկինները» չէին բացում մեր օդային սահմանները ադրբեջանական ինքնաթիռների համար, այդ ինքնաթիռները ստիպված էին շրջանցել հայկական օդային տարածքը և երկարացնել թռիչքի տևողությունը, վառելիքի վրա ծախսելով մոտավորապես 10000$ գումար, որը անդրադառնում էր ուղևորի վրա Բաքու-Նախիջևան թռիչքի տոմսը գնելիս։
Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը հնարավորություն է տալիս սաֆառովին և իր ընտանիքին, ճանապարհորդել ավելի մատչելի գներով, իսկ Նախիջևանի թուրքական բազայի տեռորիստների ընտանիքներին հնարավորություն է տալիս այցելել իրենց «զինվորներին»։
Ստացվում է, որ այն պարագայում, երբ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան կոալիցիան 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջությամբ փակել էր օդային սահմանները Հայաստանին հումանիտար օգնություն բերող ինքնաթիռների համար, Հայաստանի թյուրքահպատակ իշխանությունները բացում են օդային սահմանները և նպաստում Ադրբեջանի զարգացմանը։
հմմմ, դե էլի ասեք «նախկիններըըը»»։