17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հոկտեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Անն Լույոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Դեսպանը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, այցի ավարտին եղել է նաև թանգարանի պատկերասրահում, որտեղ ներկայացված է «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրությունը: