կարևոր
460 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-06 14:02

Դեռ 2018թ.-ին սիրո ու հանդուրժողականության իրական հասցեատերերը եղել են թուրքն ու ադրբեջանցին. Աննա Մկրտչյան

Դեռ 2018թ.-ին սիրո ու հանդուրժողականության իրական հասցեատերերը եղել են թուրքն ու ադրբեջանցին. Աննա Մկրտչյան

Նիկոլին ու իրենց թիմին նայելով՝ հասկանում եմ, որ սերն ու հանդուրժողականությունն ուղղված էին մեր թշնամիներին, այլ ոչ թե ժողովրդին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Յուրաքանչյուր անգամ, երբ նրանց կողմից կլինի ցանկացած անհեթեթ սպառնալիք ՀՀ-ին ուղղված, դրա նկատմամբ Նիկոլն ու իր վարչախումբը պետք է դրսևորեն սեր ու համերաշխություն: Ուղղակի այդ սերն ու համերաշխությունը Հայաստանի գոյությանն են սպառնում: Դեռ 2018թ.-ին սիրո ու հանդուրժողականության իրական հասցեատերերը եղել են թուրքն ու ադրբեջանցին »,-նշեց պատգամավորը:

Աննա Մկրտչյանի խոսքով գործադիրի անդամներին և պետական կառավարման մարմինների ղեկավարներին ուղղված հանձնարարական կա, որ ընդդիմության հետ շփումները, հնարավոր համագործակցությունն անգամ անվտանգային հարցերով չպետք է իրականացնեն: