կարևոր
373 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-06 12:46

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Արտակ Իշխանյան» խումբը նախաձեռնել է  հանդիպում ավագ և երիտասարդ սերնդի ուսուցիչների միջև. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Արտակ Իշխանյան» խումբը նախաձեռնել է  հանդիպում ավագ և երիտասարդ սերնդի ուսուցիչների միջև. ՖՈՏՈՇԱՐՔ

Հոկտեմբերի 5-ին «Ուսուցչի մասնագիտական տոն» օրվա առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Արտակ Իշխանյան» խումբը նախաձեռնել է  հանդիպում ավագ և երիտասարդ սերնդի ուսուցիչների միջև:

Թեյախմության սեղանի շուրջ ջերմ ու հետաքրքիր քննարկումներ են արվել ուսուցման ժամանակակից մեթոդաբանության, ստեղծված արհավիրքից դուրս գալու եղանակների, կրթական համակարգում առկա թերությունների, ուսուցչի մեծ պատասխանատվության ու առաքելության վերաբերյալ:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, դասախոս Մելանյա Բալայանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար, նշեց, որ երկրի անվտանգության հիմքը դրվում է հենց  դպրոցում, և, ցավոք, այսօրվա դպրոցը բարեփոխումների կարիք է զգում:

Հայ իրականության մեջ ուսուցչի դերը միշտ էլ բարձր է եղել: Կորյունն իր «Վարք Մաշտոցի» գրքում Մաշտոցին մեծարում է ոչ թե տառերը ստեղծելու, այլ իր ուսուցիչը լինելու համար:

«Ուսուցիչները երկրի վրա քայլող աստվածներ են», - իր խոսքում շեշտեց Ա. Սարգսյանը: Ըստ նրա՝ ուսուցիչը և դաշնակցականը ունեն նմանություն, այն, որ  դաշնակցական և ուսուցիչ ոչ թե դառնում են, այլ ծնվում:

ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, դասախոս Վահրամ Բալայանի խոսքով՝ մենք պարտված հողում չենք ապրում, այս հողը պարտություններից  զատ նաև շատ հաղթանակներ է տեսել, ուստի մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք լավագույն ավանդույթները մատաղ սերնդին ներկայացնելու գործում:

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ:

Միջոցառման ավարտին ուսուցիչներն ու դասախոսները ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից ստացան խորհրդանշական նվերներ ու ծաղիկներ: