կարևոր
208 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 12:39

Իշխանության վերընտրությունից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը դարձել է դատախազության ենթակա կառույց

Իշխանության վերընտրությունից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը դարձել է դատախազության ենթակա կառույց

Անվտանգային սպառնալիքները չեն թողնում այլ խնդիրների ուշադրություն դարձնել, բայց արդարադատության համակարգը պետության հիմնասյուներից է և դրան չանդրադառնալ չեմ կարող։ Այս մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Իշխանության վերընտրությունից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը դարձել է դատախազության ենթակա կառույց։

Ընտրություններից հետո, շուրջ երկու ամսվա ընթացքում, վարույթ է ընդունել պաշտպանական կողմի ներկայացրած 148 բողոքից 8-ը, իսկ դատախազության ներկայացրած 63 բողոքից՝ 22-ը։

Նման պայմաններում իսպառ վերանում է առանց այն էլ սասանված հավատը արդարադատության, դատարանների անկախության, օբյեկտիվության և անաչառության նկատմամբ»։