կարևոր
826 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 12:03

2020 թվականի հեկտեմբերի 6-ին ՀՅԴ 2-րդ վաշտի տղերքի ջանքերով ազատագրվեց Վարանգաթաղը. հավերժ փառք տղերքին

2020 թվականի հեկտեմբերի 6-ին ՀՅԴ 2-րդ վաշտի տղերքի ջանքերով ազատագրվեց Վարանգաթաղը. հավերժ փառք տղերքին

2020թ.-ի հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի (Լուլասազ, Հակոբ Կամարի) բարձունքում զոհվեց ՀՅԴ 2-րդ վաշտից 22 և 1-ին վաշտից 2 մարտիկ։ 

Դեպքից ժամեր անց, նույն վաշտի տղերքի և բանակի 2 հատուկ ջոկատայինների ջանքերով ազատագրվեց Վարանգաթաղը։ Սա Արցախում 2020 թ.-ի պատերազմում հայկական կողմի այն բացառիկ հաջողություններից էր, երբ ոչ միայն ազատագրվեց թշնամու կողմից գրավված տարածքը, այլ նաև պահվեց՝ մինչև պատերազմի ավարտը։

Վարանգաթաղի բարձունքի ազատագրման ու պաշտպանության սուրբ գործում, թշնամու առաջխաղացումը կասեցնելով ու ետ շպրտելով, ՀՅԴ կամավորական շարժման մարտիկներից զոհվեցին.

«Կամավորական շարժման» վաշտի հրամանատար Մհեր Հարությունյան, Դաշնակցության Պռոշյանի կոմիտեի անդամ, օպերային երգիչ Գեւորգ Հաջյան, Դաշնակցության Կապանի կոմիտեի ներկայացուցիչ Քրիստափոր Արթին: Պռոշյանցիներ՝ դավադիր գնդակով տարիներ առաջ սպանված, հերոս ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի եղբորոդին՝ Վիգեն Մուրադյան, ՀՅԴ Պռոշյանի կառույցի անդամներ Երվանդ Թադեւոսյան, Մանուկ Թորոսյան, Դանիել Թովմասյան եւ Կարեն Բադալյան, Արշակ Մելիքյան, Տավրոս Աբրահամյան, Նարեկ Սահակյան, Աբրահամ Բարնջյան, Մանուկ Մարգարյան, Հովհաննես Պետրոսյան, Գոռ Սարգսյան, Արման Խաչատրյան, Ալբերտ Խառատյան, Արայիկ Մկրտչյան, Սուրեն Հովսեփյան, Ալբերտ Մկրտչյան, Սուրեն Վանցյան, Արկադի Իսրայելյան, Երեւանից կամավոր մարտի դաշտ մեկնած Արկադի Միսկարյան, Տիգրան Ասատրյան:

Հավերժ փառք տղերքին: 

ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի երկրորդ վաշտի Պռոշյանի դասակի կամավորների եւ իրենց ընկերների նահատակության առաջին տարելիցի օրը՝ հոկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին  Պռոշյանի «Զորաց Պանթեոն»-ում տեղի է ունենալու հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ նահատակ հերոսների: