կարևոր
559 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-06 11:11

Հայաստանը տվեց առաջին թուրքական միջանցքը. ՀՀ օդային տարածքով Ադրբեջանը թռիչք է իրականացրել Նախիջևան

Հայաստանը տվեց առաջին թուրքական միջանցքը. ՀՀ օդային տարածքով Ադրբեջանը թռիչք է իրականացրել Նախիջևան

Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ավիափոխադրում իրականացնելու համար: «Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վճռական պատրաստակամությունը, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից»,- ասվում է Այս մասին ասվում է ադրբեջանական ավիափոխադրողի հրապարակած հաղորդագրության մեջ: :

«Այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZAL- ը կկարողանա օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից», - ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Հայաստանը տվեց առաջին թյուրքական միջանցքը:  Գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Այս առավոտյան նախնական տվյալներով պարզ դարձավ, որ Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա («թյուրքական») միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը, որի մասին պարզապես կերազեին Ադրբեջանում, եթե չլիներ կապիտուլիանտը։

Մեկ անգամ էլ բացատրեմ այս ամենի կարևորությունը։

Ադրբեջան պետության ստեղծման առաջին վայրկյանից (և նույնիսկ այն ժամանակ, երբ Կովկասում թյուրքական պետություն ստեղծելու գաղափարը դեռևս Օսմանյան քաղաքական գործիչների և մտավորականների գլխում էր կամ թղթի վրա), խնդիր էր դրված ուղիղ կապով միավորել Օսմանյան կայսրությունը (ապա՝ Թուրքիան) սեփական նախագծին՝ Ադրբեջան պետության հետ։ Դրա համար կար միայն մեկ՝ թե՛ աշխարհագրորեն, թե՛ աշխարհաքաղաքականորեն հնարավոր տարբերակ՝ նվաճել հայկական Նախիջևանի, Սյունիքի և Արցախի տարածքները և ուղիղ կապվել Բաքվի հետ։

1918-1921թթ. ընթացքում դա ստացվեց իրականացնել միայն մասնակիորեն՝ Նախիջևանն ու Արցախը անցան Ադրբեջանին, Սյունիքը մնաց հայկական և կապը չստացվեց։ Անկախությունից հետո մենք կարողացանք ոչ միայն Սյունիքը պաշտպանել, այլ հետ բերել Արցախը, այդպիսով կրկնակի բացառելով միջանցքի հնարավորությունը և մեծացնելով մեր սեփական աշխարհաքաղաքական կշիռը։ Այսօր էլ «Միջանցք» անունը ստացած այս խնդիրը լուծելու պարագայում ոչ միայն Թուրքիան է դառնում եվրասիական գերտերություն, այլև Ադրբեջանն է լուծում իր գլխավոր խնդիրները՝ Նախիջևանի լիարժեք յուրացում և հայկական Սյունիքի և Արցախի սողացող նվաճում երկու կողմից։

2020թ. Հայաստանում գործող կապիտուլիացիոն ռեժիմը, հանուն սեփական իշխանությունը պահելու, համաձայնեց կատարել Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր պահանջը և կապ տրամադրել այդ երկուսին սեփական տարածքով։ Այսօր առավոտյան արդեն պաշտոնապես տրվեց միջանցքի օդային հատվածը։

Հենց այսպիսի դեպքերն են լիարժեք ապացուցում, որ ՀՀ-ում այսօր գործում է դե ֆակտո թուրքամետ իշխանություն։

Եթե կապիտուլիանտի գործունեությունը չկասեցվի ազգային ուժերի և արտաքին գործընկերների համագործակցությամբ, ապա օդային միջանցքից հետո հերթը կհասնի ցամաքային միջանցքին»։

Հիշեցնենք, որ երեկ Իրանը փակել էր իր օդային սահմանը Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքների համար: