կարևոր
2089 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-06 09:07

Այսօր հոկտեմբերի 6-ն է. այսօր Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, ՀՅԴ անդամ, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է

Այսօր հոկտեմբերի 6-ն է. այսօր Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, ՀՅԴ անդամ, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է

Հոկտեմբերի 6-ը, տարվա 279-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 86 օր։

Մ.թ.ա. 69 թ. - տեղի ունեցավ Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև:

1769 թ. - Ջեյմս Կուկը ափ իջավ Նոր Զելանդիայում:

1875 թ. - ծնվել է Նիկոլայ Բաևը, ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ (մահ. 1952 թ.):

1889 թ. - Փարիզում բացվեց հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն:

1935 թ. - մահացել է Աթաբեկ Խնկոյանը, հայ նշանավոր գրող, մանկագիր (ծն. 1870 թ.):

1959թ. - ծնվել է Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանը (Բեկոր)։

1960 թ. -տեղի ունեցավ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:

1977 թ. - առաջին թռիչքը կատարեց Միկոյան ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:

1982 թ. - ծնվել է Լևոն Արոնյանը, հայ նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր:

2020թ- մահացել են ՀՅԴ կամավորականներ Մհեր Հարությունյանը, Գևորգ Հաջյանը և Քրիստափոր Արթինը