կարևոր
1378 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-05 23:18

Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանների օրեր» նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020 թվականին Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել էր «Թանգարանային օրեր» խորագրով մշակութային նախագիծը: Որի մեկնարկը տրվել էր կորոնավրուսի համավարակի թեժ շրջանում եւ նպատակ ուներ թանգարաններում առցանց շրջայցերի միջոցով հայաստանյան հանրությանը ներկայացնելու հայ մշակութային հարուստ ժառանգությունը:

Նախագծի առաջին եթերաշրջանում ներգրավվել է ինը թանգարան՝ այդ թվում Սերգեյ Փարաջանովի, Եղիշե Չարենցի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Թումանյանի ու Կոմիտասի  անունները կրող թանգարաններն ու Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանը եւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

«Թանգարաններում առցանց շրջայցերը ներկայացնում են հետաքրքիր ու բանիմաց զբոսավայրերը՝ ընդգծելով յուրաքանչյուր թանգարանի ամենահետաքրքիր ու կարեւոր առաձնահատկությունները: Յուրաքանչյուր հաղորդման վրա աշխատել է պրոֆեսիոնալների մեծ թիմ և ստացել ենք շատ մեծ դրական արձագանք, քանի որ իսկապես անմիջական ու հետաքրքիր է ստացվել յուրաքանչյուր շրջայցը: Օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում այնքան շատ ցուցադրություններ կան, որ երեք թողարկում ենք նվիրել: Մինչ օրս մեծ հաճույքով դիտում եմ թողարկումները և վայելում մեր մշակութային ժառանգությունը», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Թանգարանային օրեր» նախագծի թողարկումների ամբողջական շարքը կարելի է դիտել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական յութուբյան ալիքում:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։