05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցը Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում: Գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
Նախատեսված են Արման Թաթոյանի մասնակցությունը մի շարք հանդիպումների, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ինչպես նաև «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով բարձրաստիճան համաժողովին:
Այցի ընթացքում տեղի կունենան նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ քննարկումներ Իտալիայի խորհրդարանում, ինչպես նաև մի շարք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
վ