կարևոր
370 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 22:46

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Toledo»-ն և «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Toledo»-ն և «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար  է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40.4-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 42-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Toledo մակնիշի և 31-ամյա Վահրամ Կ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով 2 վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի