կարևոր
379 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 22:33

Հայաստանը և տարածաշրջանը. Կախեթիում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Վրաստանի Կախեթի շրջանում հանդիպել են այդ երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Հանդիպման վերջում նրանք պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության պլանի արձանագրություն են ստորագրել: Ապա Կախեթիում եռակողմ հանդիպում է անցկացվել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ: Ջուանշեր Բուրչուլաձեն, Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ծրագրերի անվտանգությունն ապահովելու հարցերն ու եռակողմ ձեւաչափով ռազմական համագործակցությունը շարունակելու հեռանկարները:
  • Լեհաստանում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ: Այս մասին Չավուշօղլուն հայտնել է իր թվիթերյան էջում: Նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ իրավիճակը Արցախի Հանրապետությունում:
  • Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով դեպի Նախիջեւան: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով ռազմական շրջանակների իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանը պաշտոնական աղբյուրներով արդեն տեղեկացրել է ադրբեջանական կողմին նման արգելքի ներդրման մասին: Աղբյուրը, սակայն, ասել է, թե դա առանձնապես չի ազդել Նախիջեւանում զորքերի մատակարարման գործընթացի վրա, քանի որ, նրա պնդմամբ, Ադրբեջանը խիստ հազվադեպ է օգտվում այդ երթուղուց ու գերադասում է մատակարարումներն իրականացնել այն երթուղիներով: Ամեն դեպքում, ԱՊԱ- փոխանցմամբ, նա շտապել է այս քայլը գնահատել իբրեւ՝ «Հայաստանի թելադրանքով արված հակաադրբեջանական, դավաճանական արարք»:
  • Առաջին պաշտոնական պատվիրակությունն է ավիաչվերթով ժամանել Վարանդայի օդանավակայան: Ու այդ պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության փոխվարչապետ Ալբերտ Կարիմովը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պատվիրակության այցի նպատակը արդյունաբերության ոլորտում համագործակցությունն է:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։