կարևոր
1246 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-05 21:39

Facebook-ը, Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը հոկտեմբերի 4-ին 6 ժամով անհասանելի էին դարձել գրեթե ամբողջ աշխարհում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Facebook-ը, Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը հոկտեմբերի 4-ին 6 ժամով անհասանելի էին դարձել գրեթե ամբողջ աշխարհում: Իսկ այս սոցիալական հարթակներից օգտվում է ավելի քան 3 ու կես միլիարդ մարդ:

Ընկերությունից պարզաբանում են՝ սոցցանցերի աշխատանքը խափանվել էր տեխնիկական խնդիրների պատճառով:

Սոցցանցերի այս խափանումը տեղի ունենեցավ Ֆեյսբուքի համար շատ ծանր շրջանում՝ Սենատում լսումներից հաշված ժամեր առաջ: Ընկերությանը մեղադրում են դեռահասների մոտ հոգեբանական խնդիրների առաջացման համար:

Մանրամասները՝ Մարին Մելիքսեթյանի տեսանյութում։