կարևոր
334 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-05 21:03

Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Ստեփանակերտում եղել է հոկտեմբերի 5-ին. այդ օրվանից սկսած մինչև այժմ Արցախը նրան չի տեսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնայած նրան,որ հանուն հայրենիքի պաշտպանության կամավորագրումն ու առաջնագիծ մեկնելը սկսվել էր պատերազմի հենց առաջին օրվանից, սակայն Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակին զինվորագրման կոչ արեց միայն պատերազմի իններորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին: Նպատակը, սակայն, այլ էր: Ֆեյսբուքյան ուղիղ եթերից 25 րոպե անց Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր որդին Աշոտ Փաշինյանը կենտրոնական հավաքակայանում է: Բայց դեռ նախորդ օրը Աշոտ Փաշինյանը մոր հետ շրջում էր Ստեփանակերտում, իսկ այդ պահին անականկալ հայտնվում է Երեւանում, զինվորական հանդերձանքով լուսանակար է հրապարակում եւ տեղեկացնում, որ զինվորագրվել է: Փաշինյանն իր ուղերձը հրապարկել էր ոչ աշխատասենյակից, դատելով տարածքից՝ պատսպարան է։ Այդ օրը կարծիք էր հնչում, որ ուղիղ եթերն արված է արդեն Ստեփանակերտից, ուր հոկտեմբերի 5-ին նա ժամանեց վերջին անգամ։ Այդ օրվանից սկսած մինչեւ այժմ Արցախը նրան չի տեսել։ 

Հետո է պարզվել, որ այդ այցը ճակատագրական է լինելու, բայց դա արդեն հոկտեմբերի 6-ին, երբ ինչպես Փաշինյանն էր հետո Ազգային Ժողովի դահլիճում հայտարարել, նա ռազմական կենտրոնակայանում մոդերատորություն է արել եւ աղմկահարույց Լելեթեփեի գործողությունը մշակել։ Իսկ այդ օրը Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է առաջնագծից ոգեւորող գրառումներ կատարել: Նա նշել էր, որ տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Հակառակ այս ոգեւորող կոչերին ու գրառումներին զոհված զինծառայողների թիվը չէր նվազում: Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 21 զինծառայողի անուններ։

Պատերազմի 9-րդ օրը, երբ շատ ընտանիքներում ցավ էր եւ սուգ,  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում փոխանցել էր մի քաղաքացու առաջարկ, որով նախատեսվում էր կազմակերպել, ինչպես նշված էր, «կաթսաների ակցիայի նման մի բան», ամեն օր՝ մինչեւ վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել ամենաոգեւորող երգերից մեկը՝ առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար:  Սակայն մարդկանց արձագանքը այնքան էլ ոգեւորող չէր Զարուհի Բաթոյանի համար:

Արցախաադրբեջանական պատերազմը աշխարհի համար դարձել էր թատերաբեմ. յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում պատերազմը դադարեցնելու կոչեր հնչեցնել: Պաշտոնական Թեհրանը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդում էր դադարեցնել զինված բախումները եւ բանակցություններ վարել: Հոկտեմբերի 5-ին կայացավ  Փաշինյան-Պուտին հերթական հեռախոսազրույցը: Ռուսաստանի նախագահը նորից ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարեւորությունը: Սա Պուտին-Փաշինյան չորրորդ հեռախոսազրույցն էր՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից ի վեր: 

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։