կարևոր
388 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-05 18:31

Ողորմելի ստից՝ դեպի դրական ազդակներ․ Լիլիթ Գալստյան

Ողորմելի ստից՝ դեպի դրական ազդակներ․ Լիլիթ Գալստյան

Ողորմելի ստից՝ դեպի դրական ազդակներ։ Օրերս` ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, Փաշինյանը բացառիկ հնարավորություն ուներ միջազգային այդ բարձր հարթակում բարձրաձայնելու Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակի, նոր պատերազմի հնարավորության, նաև գոյաբանական այն ռեալ սպառնալիքների մասին, ինչի մեջ հայտնվել է Հայաստանը: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ներկայացնելով գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ իր տեսակետներն ու առաջարկությունները՝ Փաշինյանը հնչեցրեց անհասցե՝ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի արտահայտությունը, մոռանալով, իսկ ավելի շուտ չցանկանալով բարձրաձայնել այդ ագրեսիայի հիմնական դերակատարի՝ Թուրքիայի անունը: Փաստագրված հանցագործությունների կողքին Փաշինյանը չհիշատակեց ագրեսորների կողմից օգտագործված ՝ ֆոսֆորյաին ռումբերի մասին, որը միջազգային կոնվեցիայով արգելված զանգվածային ոչնչացման զինատեսակ է:

Մարդն, ով երկու տարի առաջ բղավում էր՝ թե Արցախն Հայաստանն է և վերջ, որը Շուշիում նախագահական երդմնակալության էր մասնակցում, ՄԱԿ-ի հարթակից ճիգ անգամ չգործադրեց՝ բարձրաձայնելու թշնամու կողմից Շուշին ու Հադրութը օկուպացնելու մասին, այն Հադրութի մասին, ուր պատմականորեն թուրքական ենթակայություն ու թուրքի ոտք երբեք չի մտել: Բայց, ինչպես կարող էր հանկարծ նրա խոսույթում՝ որպես քաղաքական փաստարկ արժևորվել Արցախի Հանրապետությունը կամ Շուշին: Այն դեպքում, երբ երբ Շուշին ուրանալու նրա բացահայտ սին փաստարկներին երեկ ավելացավ ևս մեկը՝ երեսուն տարի այնտեղ մեր կողմից ոչինչ կառուցված չլինելու մասին ողորմելի սուտը:

Մինչդեռ ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից թուրք ադրբեջանական ագրեսիայի և այլ փաստարկների բարձրաձայնումն ուժեղացնելու էին բանակցային գործընթացքում ՀՀ դիրքերը: Եվ թող իմ ընդդիմախոսները չփորձեն Արցախի վերաբերող ՄԱԿ-ի ոչ հայանպաստ բանաձևեր և հոդվածներ հիշատակել: Դրանք չեն վերաբերում Շուշիին ու Հադրութին: Թե Շուշին, թե Հադրութը թշնամուն հանձնելը երբեք չի քննարկվել բանակցային գործընթացի որևէ փուլում, ինչի մասին խոսել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Փաստորեն, ՄԱԿ բարձր ամբիոնից չխոսելով Արցախի հանրապետությունից բռնի և ապօրինաբար, միջազգային քրեական արարքների կատարմամբ տարածքների բռնազավթման մասին, Փաշինյանը շարունակում է առաջ տանել այն թեզը, որԱրցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար:

Թերևս հենց այս համոզումով էլ պայմանավորված՝ խոսելով Սոտք- Խոզնավար հատվածում Ադրբեջանական զորամիավորումների ներխուժման մասին, Փաշինյանը մոռանում է Հայաստանի Հանրապետության մեկ այլ տարածքում՝ Սյունիքում տարածքային զավթումների և Գորիս Կապան ճանապարհի որոշ հատվածների Ադրբեջանի կողնից փաստացի վերահսկման մասին: Ոչ մի պատահական բան՝ դժվար չէ եզրակացնել. Հայասռանից դրական ազդակների մասին թուրքական կողմի հայտարարությունները պարտվողական, նվաստացուցիչ ու անարժանապատիվ հենց այս վարքագծի վրա են խարխված: Իսկ տարածրջանի համար խաղաղ զարգացման փաշինյանական տեսլականն այս անգամ ծառայեցվում է Թուրքիայի շահերին՝ ստորադասելով մեր պետականության ապագան ու մեր կենսական շահերը»: