կարևոր
991 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-05 17:01

Դավադիր անհայրենիքին մնացել է ընդհամենը մեկ քայլ, մեր հայրենիքը դարձնել ոչինչ. Աննա Մկրտչյան

Դավադիր անհայրենիքին մնացել է ընդհամենը մեկ քայլ, մեր հայրենիքը դարձնել ոչինչ. Աննա Մկրտչյան

Ինչպես կարելի էր սեփական պաշտոնի համար, սեփական իշխանության վերարտադրությունը ապահովվելու համար պատրաստ լինել զոհել պետություն, մի ամբողջ անվտանգություն ու մի ողջ ժողովրդի արժանապատվություն: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Թերևս այս հարցն է, որ գրեթե մեկ տարուց ավել է՝ իրեն տալիս է ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը: Թուրքի կողմից օղակը գնալով ավելի է սեղմվում: Հայկական պետության շուրջ սեղմվում է, քանի որ չկա քաղաքական հակազդեցություն, որովհետև իշխանությունը զավթածի օրակարգում չկա պետությունը պաշտպանելու մտադրություն: Դրված է հայկական շահի պահպանության խնդիրը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրքի արած հայտարարությունները ավելի մտագիչ ու սարսափազդու են դարձնում գալիքի մասին մտահոգությունները»,-նշեց նա:

Մկրտչյանը ընդգծեց, որ թուրքը հայտարարում է՝ Հայաստանի ղեկավարն աղերսում է հանդիպում, իսկ ինքը չի պատրաստվում հանդիպել: Սպառնում է միջանցքի մասին, այսինքն՝ Հայաստանի փաստացի բաժանումը համարում անխուսափելի: Արցախի ժողովրդի գոյության հարցը ուզում է դնել փակուղի, գերիների վերադարձի մասին խոսելը համարում է ավելորդ:

«Հասել ենք անգամ այն կետին, որ թուրքը խոսում է ՀՀ սահմանադրական փոփոխությունների մասին:

Հայ ժողովրդի թշնամիների օգնությամբ իշխանական աթոռը գրավվածը, մերժելով հայկական բոլոր դիվանագիտական հաջողությունները, ստվերելով ռազմական հաղթանակները, օպերատիվ կապով տվել է խոստումներ և անում է մի բան՝ գլուխը կախ կատարում է այդ հակահայկական խոստումները: Սրանք ՀՀ քաղաքացուց թաքցնել այլևս հնարավոր չէ»,-ասաց պատգամավորը:

Աննա Մկրտչյանը նշեց, որ պատասխան չունի միայն մեկ հանգամանք, թե որքա՞ն պիտի չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ ուղղակի թույլ չտաս իրականացնել պարզունակ ինքնապաշտպանություն:

«Գիտենք, որ բանավոր պայմանավորվածություններով ՀՀ անվտանգության, տարածքների ու Արցախի պետականության կործանման հանձնառությունն է ստանձնել: Բայց ինչո՞ւ չգնալ ու չթողնել յուրաքայչյուրին, որը այդ բանավոր պայմանավորվածությունները չի տվել, որը կաշխատի Հայաստանի ու Արցախի շահով, առանց վախի թե թուրքը կասի՝ իր հետ հանդիպում է աղերսել: 

Դավադիր անհայրենիքին մնացել է ընդհամենը մեկ քայլ, մեր հայրենիքը դարձնել ոչինչ, քանի որ արդեն ասում են, որ մեր ապրելը հանուն ոչնչի է: Ուզում եմ հիշեցնել, թե ինչից էր սկսել: Սկսել էր հայրենիքի համար մեր հայրենակիցների մահը համարելով հանուն ոչնչի»,-եզրափակեց պատգամավորը: