կարևոր
1690 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-05 16:12

Ինձ մոտ տպավորություն է, որ օրակարգին պատշաճ չեք ծանոթացել. Արամ Վարդևանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Ինձ մոտ տպավորություն է, որ օրակարգին պատշաճ չեք ծանոթացել. Արամ Վարդևանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Ես ինքս ծանոթացել եմ 13:00-ից հետո ներկայացված գրությանը, որը Ձեր կողմից է ստորագրված: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի իր ելույթի ժամանակ Անդրանիկ Քոչարյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Բոլոր դեպքերում ինձ մոտ առաջին տպավորությունը, որ առաջանում է, հնարավոր է օրակարգին պարզապես պատշաճ չեք ծանոթացել, որովհետև օրակարգին պատշաճ ծանոթանալու պայմաններում ակնհայտ է դառնում, որ այստեղ որոշման նախագծի մասին խոսք չի կարող լինել: Որոշման նախագիծը բոլոր դեպքերում այն իրավիճակների համար է, որ ինչ-որ քվեարկության, կողմի ու դեմի հարց պետք է առաջանա: Մյուս կողմից, համարենք, ունենք այն իրավիճակը, որ հիմա ունենք, մշտական հանձանժողովի նախագահի դիրքից հանդես եկող պարոն Քոչարյանը գտնում է, որ պետք է բոլոր դեպքերում որոշման նախագիծ ներկայացվի, մենք էլ գտնում ենք, որ կանոնակարգը այս իրավիճակի համար նման պահանջ առհասարակ չի դնում: Այդ դեպքում ի՞նչ է նախատեսում ընդհանուր տրամաբանությունը. կանոնակարգի նիստը գումարվում է բոլոր դեպքերում, որովհետև նախաձեռնողը կա արդեն: Մյուս հանգամանքը ձևական պահանջն է, այն ժամանակ բոլոր դեպքերում նիստը պետք է կայանար, իսկ ես կարծում եմ, որ ոչ ոք չի հերքում, որ նիստը չի կայացել, որովհետև Դուք չեք ներկայացել»,-ասաց Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։

Հավելենք, որ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: